Twitter Blue վճարովի բաժանորդագրությունն այժմ հասանելի է ամբողջ աշխարհում

Twitter Blue վճարովի բաժանորդագրությունն այժմ հասանելի է ամբողջ աշխարհում

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter սոցիալական ցանցում Twitter Blue կոչվող օգտահաշիվների վճարովի նույնականացումը հասանելի է դարձել ամբողջ աշխարհի օգտատերերի համար։ Այս մասին հարթակի սեփականատերը գրել է Twitter-ի իր էջում։

«Twitter Blue-ն այժմ հասանելի է ամբողջ աշխարհում», - ասվում է Մասկի գրառման մեջ:

Twitter Blue-ի բաժանորդագրությունը թույլ է տալիս սոցցանցի օգտատերերին իրենց օգտահաշիվներում ստանալ կապույտ նշան, որը ցույց է տալիս նրանց հաշիվների իսկությունը: