Սպիտակ տունը հայտարարել է բանկային ոլորտում իրավիճակի կայունացման մասին

Սպիտակ տունը հայտարարել է բանկային ոլորտում իրավիճակի կայունացման մասին

ԱՄՆ վարչակազմի, գանձապետարանի և բանկային կարգավորող մարմինների ջանքերն օգնել են ԱՄՆ-ին կայունացնել իրավիճակը բանկային ոլորտում, մարտի 23-ին կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը, հայտնում է Известия-ն:

«Մենք վճռական և եռանդուն գործողություններ ենք ձեռնարկել՝ ձևավորելու հանրության վստահությունն ԱՄՆ բանկային համակարգի նկատմամբ», - ասել է նա:

Ժան-Պիեռը զեկուցել է, որ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան Սիլիկոնային հովտի ակտիվների բանկային գնահատման վերահսկողությունն արագորեն իր ձեռքն է վերցրել:

Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ իրավիճակի կայունացման վկայություն կարող են լինել Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելի և ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի խոսքերը, որ վճռական գործողությունների շնորհիվ այժմ կարելի է դիտարկել տարածաշրջանային բանկերում ավանդների կայունացումը։