Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը մեկնարկում է դատավորների անկախությանը նվիրված նոր նախագիծ

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը մեկնարկում է դատավորների անկախությանը նվիրված նոր նախագիծ
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը ՀՀ Արդարադատության ակադեմիայի և Միջազգային Իրավական համագործակցություն գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ մեկնարկում է դատավորների անկախությանը նվիրված նոր նախագիծ, որի վերջնական նպատակն է ստեղծել ձեռնարկ, իրականացնել դասախոսական կազմի վերապատրաստում և ձեռնարկի հիման վրա 2024թ.-ի սեպտեմբերից Արդարադատության ակադեմիայում ներդնել նոր դասընթաց դատավորների անկախության վերաբերյալ: 
Սույն թվականի մարտի 19-ին տեղի ունեցավ անդրանիկ միջոցառումը` ուղղված ոլորտային ինչպես պրակտիկ, այնպես էլ օրենսդրական խնդիրների վերհանմանը:
Միջոցառմանը մասնակցում էին տարբեր ատյանների և մասնագիտական դատարանների դատավորներ:
Հաջորդիվ հայ փորձագետները, գերմանացի փորձագետի հետ համագործակցելով, կմշակեն ինչպես ձեռնարկի, այնպես էլ դասընթացի նյութերը: