Wildberries-ը սկսել է գերչափեր ունեցող ապրանքների առաքում

Wildberries-ը սկսել է գերչափեր ունեցող ապրանքների առաքում

Wildberries առցանց շուկան, գործընկերների հետ միասին, փորձնական ռեժիմով գործարկել է գերչափերով ապրանքների, ներառյալ սանտեխնիկայի առաքումը, այս պահին ծառայությունը հասանելի է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Կալուգայի, Տուլայի և Ռյազանի մարզերում, հայտնում է ընկերությունը։

«Պիլոտային նախագծի շրջանակներում կահույքի, գործիքների և սանտեխնիկայի բեռնափոխադրումները հասանելի են դարձել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կալուգայի, Տուլայի և Ռյազանի շրջանների բնակիչներին: Ապագայում առցանց հարթակը կընդլայնի առաքման տարածքն այս ապրանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ գնորդների համար առաքումն ու բարձրացումը անվճար է։

Ապագայում Wildberries-ը մտադիր է նոր ձեռնարկատերերի և ապրանքանիշերի հետ համագործակցության միջոցով ընդլայնել առաքվող գերչափեր նունեցող ապրանքների տեսականին: Այժմ թեստային ծրագրին մասնակցում են ավելի քան 50 ռիթեյլերներ: