Կտեղաբաշխվեն հուլիսի 3-ին մարվող պետական պարտատոմսեր

Կտեղաբաշխվեն հուլիսի 3-ին մարվող պետական պարտատոմսեր
Մարտի 27-ին կտեղաբաշխվեն 2023 թվականի հուլիսի 3-ին մարվող պետական պարտատոմսեր, հայտնում են Ֆինանսների նախարարությունից:
Հաղորդվուն է նաև, որ կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով`
6 ամիս` 8.5%,
12 ամիս` 9.0%,
24 ամիս` 9.2%
36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով:
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաև մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
Ամիրյան 23/1,
Տիգրան Մեծի 24,
Կոմիտաս 49
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում: