Տաք երկրներ, շատ նվերներ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտապանների համար

Տաք երկրներ, շատ նվերներ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտապանների համար

Կատարելով առնվազն 7000 դրամ անկանխիկ վճարում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտով Apple Pay և Google Pay էլեկտրոնային դրամապանակների կամ ABB Mobile հավելվածի միջոցով` ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտապանները հնարավորություն կունենան վայելելու անմոռանալի ուղևորություն Բալիում կամ Թայլանդում, ինչպես նաև արժանանալու այլ արժեքավոր նվերների, հայտնում են բանկից:

Ակցիան գործում է ս.թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 10-ը:

Ակցիայի ամփոփումը տեղի է ունենալու ս.թ. մայիսի 3-ին ուղիղ հեռարձակմամբ, որի ընթացքում կատարված գործարքների հիման վրա ավտոմատ կերպով ստեղծված նույնականացման կոդերի միջոցով պատահականության սկզբունքով կընտրվեն ակցիայի հաղթողները, ում հետ լրացուցիչ կապ կհաստատի Բանկը:

Մանրամասների համար՝ https://vi.sa/3mQGl9J