ԱՄՆ-ում խոսել են բանկային համակարգում առաջացած խնդիրների հետեւանքների մասին

ԱՄՆ-ում խոսել են բանկային համակարգում առաջացած խնդիրների հետեւանքների մասին

Մինեապոլիսի Դաշնային պահուստային բանկի (FRB) նախագահ Նիլ Կաշկարին CBS News-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ բանկային համակարգում առկա խնդիրները կարող են երկրի տնտեսությունը մոտեցնել ռեցեսիայի, գրում է Gazeta.ru-ն:

Նա նշել է, որ բանկային համակարգում ստեղծված իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ անշարժ գույքի շուկայի և շինարարության ոլորտի վրա։

Միաժամանակ, ըստ նրա, դեռ հայտնի չէ, թե արդյոք առկա դժվարությունները կհանգեցնեն վարկային ոլորտի լայնածավալ փլուզման, և որքանո՞վ դրանք կազդեն տնտեսության վրա։

Մարտի 10-ին Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) մամուլի ծառայությունը հայտարարել է ամերիկյան Silicon Valley Bank-ի (SVB) սնանկացման մասին, որը զբաղեցրել է 16-րդ տեղը ԱՄՆ խոշորագույն վարկային կազմակերպությունների ցանկում։

Իր հերթին, Bloomberg-ը, հղում անելով իր վերլուծաբանների հաշվարկներին, գրել է, որ Silicon Valley Bank-ի (SVB) կործանման պատճառով վենչուրային կապիտալի շուկան կարող է փլուզվել ռեկորդային 25-30%-ով կամ 500 մլն դոլարով։