Իսպանիայում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է զբոսաշրջային վիճակագրությանը

Իսպանիայում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է զբոսաշրջային վիճակագրությանը

Իսպանիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը 2022 թվականին նվազել է ավելի քան 1 միլիոնով՝ 2019 թվականի նախահամաճարակային համեմատությամբ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՌԴ դեսպանատունը։

«Ռուսական զբոսաշրջային հոսքը դեպի Իսպանիա առաջին անգամ զգալիորեն անկում ապրեց 2020 և 2021 «կորոնավիրուսային» տարիներին, իսկ 2022-ին գրանցվեց ցածր մակարդակ, որի պատճառն առաջին հերթին մեր երկրների միջև ուղիղ չվերթների փակումն էր, իսպանացիների կողմից վիզայի ձևակերպումների նկատելի բարդացումը: Այսպիսով, անցյալ տարի Իսպանիա է այցելել ընդամենը մոտ 200 հազար ռուս: Սա մի կողմից, 50%-ով ավելի է, քան 2021 թվականի վիճակագրությունը, բայց մյուս կողմից՝ 84%-ով ավելի քիչ նախահամաճարակային 2019-ից», – ասված է հայտարարության մեջ:

Դեսպանատանը հայտնել է նաև, որ 2013-ը Իսպանիայի համար ռեկորդային է եղել Ռուսաստանից զբոսաշրջիկների թվով, երբ թագավորություն է այցելել Ռուսաստանի Դաշնությունից գրեթե 1.6 միլիոն հյուր։

Աղբյուր՝ b24.am