Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր

Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
Մարտի 27-ին տեղաբաշխվել են 2023 թվականի հուլիսի 3-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 3 միլիարդ դրամ ծավալով, փոխանցում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 7 միլիարդ 259 միլիոն 590 հազար դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.15 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝  gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝ 
Ամիրյան 23/1
Տիգրան Մեծի 24
Կոմիտաս 49
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից: