Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր այցելել է համայնքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր այցելել է համայնքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքներում: Նրան ուղեկցել են  մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Լերմոնտովո  և Ֆիոլետովո համայնքները մեծամասամբ բնակեցված են մոլոկաններով: Շրջայցի ընթացքում Ա. Խաչատրյանը ծանոթացել է  համայնքներում իրականացված ծրագրերին, նախատեսվող աշխատանքներին և ընթացիկ խնդիրներին:

Լերմոնտովո համայնքում նախորդ տարի սուբվենցիոն միջոցներով տուֆ քարով սալարկվել է 280 գծամետր գյուղամիջյան ճանապարհ: Այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսում են սալարկել ևս 300 գծամետր ( ծրագրի արժեքը՝ 23 մլն. դրամ է՝ 40 տոկոս համայնքային և 60 տոկոս պետական ներդրմամբ ), ինչի արդյունքում գյուղամիջյան ճանապարհահատվածը և դեպի դպրոց տանող ճանապարհն ամբողջությամբ բարեկարգված կլինեն:

«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» աջակցությամբ համայնքը բազմաֆունկցիոնալ տրակտոր և միկրոավտոբուս է ձեռքբերել, որոնք ծառայում են տեղի բնակչությանը, ինչպես նաև եկամուտ ապահովում համայնքի համար:

Հիմնադրամի աջակցությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել, որն ապահովում է Լերմոնտովո և վերջինիս կազմում գտնվող Անտառաշեն բնակավայրերի արտաքին լուսավորությունը: Անտառային բնակավայրի լուսավորության ցանցն, ի դեպ, անց է կացվել նախորդ տարի՝ համայնքի միջոցներով:

 Համայնքի ղեկավար Էդիկ Չախալյան նշել է, որ բնակիչների խնդրանքով ուզում են նախաձեռնություն ցուցաբերել և աշխատանքեր տանել բնակավայրը գազաֆիկացնելու ուղղությամբ, սակայն առկա միջոցներն առայժմ չեն բավականացնում: Մարզպետը խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում աջակցել խնդրի լուծմանը: Մարզի ղեկավարն  այցելել է նաև տեղի մանկապարտեզ, ուր 20 երեխա է hաճախում, շրջայց կատարեց դպրոցում:

Իսկ Ֆիոլետովո համայնքում այս տարի կիրականացվի առաջին սուբվենցիոն ծրագիրը. նախատեսում են կոյուղագիծ կառուցել: Ծրագրի արժեքը շուրջ 58 մլն. դրամ է, որի 35 տոկոսը համայնքի ներդրումը կլինի, 65-ը՝ պետբյուջեի: Համայնքն իր միջոցներով նաև բարեկարգում է համայնքային կենտրոնի տարածքը, տանիքը:

 Համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչյովը տեղեկացրել է, որ բնակիչները չափազանց աշխատասեր են, նախաձեռնող և համայնքում գրեթե սոցիալական խնդիրներ չկան:  Ա. Խաչատրյանը խոստացել է, որ հաճախակի լինել համայնքում, ավելի մոտիկից հաղորդակից կդառնա տեղի կոլորիտին: