ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենը և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը մասնակցեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Ներդրողի օրվա միջոցառմանը։ Գործակալության Ֆեյսբուքյան Էջում նշվում է, որ այն կազմակերպել է «Էնթերփրայզ Արմենիան»: Միջոցառման հիմնական նպատակն էր խթանել պետության և մասնավորի միջև երկխոսությունը՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ միասին:
«Ուրախ եմ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանի կառավարության ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները համախմբվեցին՝ ընդհանուր հայտարարի գալու առկա հարցերի շուրջ, ինչպես նաև կառուցողական երկխոսության միջոցով մշակելու անհրաժեշտ լուծումներ։ Ցանկանում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցել ձեր ջանքերին՝ ներգրավելու օտարերկրյա ներդրումներ», - ասաց դեսպան Քվիենը: