«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից Ռուսաստան մատակարարվող կաթնամթերքի որակի վերահսկողության մասին

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից Ռուսաստան մատակարարվող կաթնամթերքի որակի վերահսկողության մասին

2023 թվականին Հայաստանի Հանրապետությունից կաթնամթերքի ռուսական շուկա մատակարարումների ծավալների ավելացման կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» աշխատանքներ է իրականացրել՝ պարզելու այդ աճի պատճառները։

Հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ կաթ վերամշակող հայաստանյան ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։

Հայտնաբերված խախտումների բնույթը վկայում է նաև անասնաբուժական պետական ​​ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչը բարձրացնում է Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներմուծման վտանգը։

Այդ իսկ պատճառով «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրանքով կասեցնել երկու ստուգված ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը։

«Ռոսսելխոզնադզորը» տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին։

 «Ռոսսելխոզնադզորը» հատկապես մտահոգված է այն դեպքերով, երբ երրորդ երկրների ձեռնարկություններն ընդգրկված են Մաքսային միության ռեգիստրներում՝ առանց ռուսական կողմի համաձայնության կամ չնայած ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու ծառայություններին ուղարկված պաշտոնական մերժմանը։

«Ռոսսելխոզնադզորը» ՀՀ ՍԱՏՄ-ին առաջարկել է մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնամթերքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով կդիտարկվի Հայաստանի Հանրապետության կաթ վերամշակող բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարման սահմանափակումներ մտցնելու հարցը։