Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն private բանկ

Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն private բանկ
Յունիբանկի private banking-ը՝  Unibank Privé-ն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի: 
Հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ մարտի 29-ին Լոնդոնում, Յունիբանկը «Հայաստանի լավագույն private բանկ» անվանակարգում դարձավ հաղթող: Մրցանակը հանձնվեց բանկի համասեփականատեր Գեորգի Պիսկովին, հայտնում են բանկից: