Հայաստանի ֆոնդային բորսայում հնարավոր կլինի եվրոպական արժեթղթեր գնել և վաճառել

Հայաստանի ֆոնդային բորսայում հնարավոր կլինի եվրոպական արժեթղթեր գնել և վաճառել
Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հնարավոր կլինի եվրոպական արժեթղթերով առևտուր իրականացնել: Տեղեկությունը հայտնել է AMX -ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
Օտարերկրյա ներդրողների համար AMX-ով ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտատոմսերն անվանատիրոջ հաշվի (nominee account) միջոցով գնելու հնարավորություն արդեն կա: Այժմ ֆինանսների նախարարության գանձապետական պարտատոմսերի ընդհանուր պորտֆելում ոչ ռեզիդենտների մասնաբաժինը համեմատաբար փոքր է (մոտ 3%), սակայն վերջին տարիներին զգալիորեն աճել է։ «Հայկական գծի» միջոցով եվրոպական արժեթղթերի հասանելիությունը կբարձրացնի AMX-ի գրավչությունը ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար:
 
«Գները տեսանելի կլինեն սակարկությունների բոլոր մասնակիցներին, իսկ գործարքները կձևակերպվեն երկու օրվա ընթացքում», - նշեցԵգանյանը:
 
Բորսայում մտածում են նաև անվանատիրոջ մեկ այլ միջազգային քլիրինգային ընկերության՝ Euroclear-ի նմանատիպ հաշիվ բացելու հնարավորության մասին։
Այս նորամուծությունների նպատակն է միջազգային թողարկողներին հնարավորություն ընձեռել իրենց արժեթղթերը Հայաստանի ֆոնդային բորսայի գնանշման ցուցակում ներառել:
Ինչ վերաբերում է հայաստանյան թողարկողների (ինչպես կորպորատիվ, այնպես էլ ֆինանսների նախարարության) թղթերին, ապա դրանք արդեն հասանելի են մի քանի երկրների արտասահմանյան բորսաներում: Բացի այդ, բորսայում կհեշտացնեն արժեթղթերի գնման ընթացակարգերը՝ ներդնելով այսպես կոչված կենտրոնական կոնտրագենտի ինստիտուտը։ Այն թույլ կտա պարտքով՝ առանց կանխավճարի, արժեթղթեր գնել։
«Օրինակ` եթե հիմա ուզում եք 1 մլրդ դրամի գնում կատարել, պետք է նախապես վճարեք։ Եթե կա կենտրոնական կոնտրագենտ, ապա կարելի է սկզբում 100 մլն դնել, իսկ մնացած 900-ը՝ որոշ ժամանակ անց, սովորաբար մինչև օրվա վերջ», - պարզաբանեց Եգանյանը։
Նման կառույցներ արդեն գործում են Մոսկվայի բորսայում, Վարշավայի արժեթղթերի բորսայում (AMX-ի մեծամասնական բաժնետեր) և այլն։ Հայկական բորսայում Կենտրոնական կոնտրագենտից կարող են օգտվել հայկական բանկերում հաշիվներ ունեցող բրոքերները։
Եգանյանն ավելացրեց, որ մոտ ժամանակներս AMX-ն ուզում է գործարկել նաև AMX Trader բջջային հավելվածը, որով ներդրողները կկարողանան տեսնել գնանշումների դինամիկան հայկական բորսայում և իրական ժամանակում գործարքներ կատարել: Հավելվածը կթողարկվի առաջիկա օրերին։
Աղբյուր՝ armeniasputnik.am