Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը փակ է մեծաբեռնատարների համար վատ եղանակի պատճառով: Նման տեղեկություն է տարածել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, հայտնում է ТАСС-ը:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 31-ի` Մոսկվայի ժամանակով ժամը 02:15-ից (Երևանի ժամանակով 03:15-ից) Վլադիկավկազ–Լարս հատվածում արգելված է մեծաբեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», - հայտնել են մամուլի ծառայությունում։

Նշվում է, որ ճանապարհը կբացվի հատուկ կարգադրությամբ: Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով ՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։

«Կազբեկ-Վերին Լարս»-ը վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Ռուսաստանի հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով: Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով։

Աղբյուր՝ armenpress.am