Կայացել է ԱԶԲ-Հայաստան պորտֆելի վերանայման հանդիպումը

Կայացել է ԱԶԲ-Հայաստան պորտֆելի վերանայման հանդիպումը

Մարտի 28-ին կայացել է ամենամյա՝ Ասիական զարգացման բանկ-Հայաստան պորտֆելի վերանայման հանդիպումը։ ԱԶԲ հայաստայան մշտական առաքելության փոխտնօրեն Հուիպինգ Հուանգը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Գրիգորյանը համանախագահել են հանդիպումը։

Կառույցից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը, ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին, ինչպես նաև ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Քսիահոնգ Յանգը։

ՀՀ կառավարության ներկայացուցիչները տարբեր նախարարություններից ամփոփել են 2022թ․ արդյունքները, նախանշել 2023-2024թթ․ հաստատման ենթակա ծրագրերի ցանկը և համաձայնության են եկել 2023 աշխատանքային պլանի շուրջ։