Հիփոթեքային վարկավորման նոր շահավետ առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ից

Հիփոթեքային վարկավորման նոր շահավետ առաջարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ից

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ն անշարժ գույք ձեռք բերելու նպատակով իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ` վճարված տոկոսների գումարի չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությամբ: Այս մասին հայտնում են բանկից:

«Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ հետ կառուցապատման ծրագրի շրջանակում Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում բնակարան ձեռք բերել Երևանի էկոլոգիապես մաքուր համայնքներից մեկում՝ Ավան վարչական շրջանում:

Աճառյան փողոց 3/1 հասցեում գտնվող, երկու մասնաշենքից բաղկացած մինչև 18 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրն ունենալու է ընդհանուր 2700 ք.մ. մակերեսով ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված գոտիներ, հագեցված է լինելու հասարակական ու գրասենյակային տարածքներով, ստորգետնյա կայանատեղիներով, ունենալու է նաև վերգետնա անվճար կայանատեղի, խաղահրապարակներ, ինչպես նաև ապահովվելու են ենթակառուցվածքային բոլոր հարմարավետությունները: Շենքերը լինելու են գազաֆիկացված՝ անհատական ջեռուցման համակարգերի հնարավորությամբ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է օգտվել հիփոթեքային վարկավորման հնարավորությունից և գնել նոր բնակարան` վճարելով կանխավճար ձեռք բերվող անշարժ գույքի 10%-ի չափով:

Վարկի տարեկան անվանական հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքը 13.9% է, իսկ փաստացի տոկոսադրույքը՝ 14.9% – 15.5% :

Հիփոթեքային վարկը կարող է ձևակերպվել 5-150 մլն դրամի չափով, 1.5-20 տարի մարման ժամկետով:

Բնակելի համալիրի կառուցման ավարտը նախատեսված է 2025թ. դեկտեմբերին:

Անշարժ գույքի ընտրությունից և վարկի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ վարկի տրամադրման որոշումը կկայացվի 2 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ, ք. Երևան, Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոց 3/1 հասցեում նորակառույց բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ` զանգահարելով կառուցապատող ընկերություն` «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ +374 95 84 33 33:

Կառուցապատող «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ-ի կողմից գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկավորման ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ` այցելելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ պաշտոնական կայք-էջ՝ https://bit.ly/3zeNGmr