Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով

Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով
Այսօր, ժամը 14:23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել Երևանի ալրաղացի շենքի պատի փլուզում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ դրանով իսկ անհնարին դարձնելով մետրոպոլիտենի  լիարժեք շահագործումը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փլուզման հետևանքով տուժածներ չկան։
Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով՝ դեպի «Բարեկամություն» կայարան։ 
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար՝ հայցում ենք  ներողամտություն։