Daily Mail. 2022 թվականին Մեծ Բրիտանիայում էներգետիկ ճգնաժամի պատճառով փակվել է ավելի քան 1000 փաբ

Daily Mail. 2022 թվականին Մեծ Բրիտանիայում էներգետիկ ճգնաժամի պատճառով փակվել է ավելի քան 1000 փաբ

2022 թվականին էներգետիկ ճգնաժամի պատճառով Մեծ Բրիտանիայում փակվել է ավելի քան 1000 փաբ։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Ընդ որում նշվում է, որ դա երկու անգամ ավելի է, քան 2021 թվականին, երբ կար կորոնավիրուսային համավարակը:

Ինչպես նշում են լրագրողները, անցած տարի փաբերի էլեկտրաէներգիայի ծախսերը եռապատկվել են, և որոշ հաստատություններ որոշել են փակվել։

CAMRA կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում փակվել է 485 փաբ, իսկ երկրորդում՝ 554։ Մասնավորապես, փակ հաստատությունների թվում է եղել բրիտանացի խոհարար Ջեյմի Օլիվերի Cock բարը։

Փորձագետները կարծում են, որ էլեկտրաէներգիայի վարձի թանկացման պատճառով փակման սպառնալիքի տակ են նաև այլ հաստատություններ։