Bloomberg. Apple-ը մտադիր է կրճատել մանրածախ առևտրի փոքր թվով աշխատատեղեր

Bloomberg. Apple-ը մտադիր է կրճատել մանրածախ առևտրի փոքր թվով աշխատատեղեր

Apple ընկերությունը նախատեսում է կրճատել փոքր թվով աշխատատեղեր իր կորպորատիվ մանրածախ վաճառքի բաժնում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տեղեկությամբ՝ ընկերությունն այդպիսի քայլն անվանում է ոչ թե աշխատանքից ազատում, այլ օպտիմալացում։ Ակնկալվում է, որ կրճատման ենթակա աշխատողների թիվը չնչին կլինի։

«Թեև լուծարվող պաշտոնների թիվը հնարավոր չէ պարզել և, ամենայն հավանականությամբ, շատ փոքր կլինի, այս միջոցառումը նոր քայլ է աշխարհի ամենաթանկ ընկերության համար», - ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Apple-ը մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ «էականորեն» կփոխի խելացի ժամացույցների ինտերֆեյսը։