Ֆինանսների նախարարությունում ընդունել են ՀԲ ներկայացուցիչներին

Ֆինանսների նախարարությունում ընդունել են ՀԲ ներկայացուցիչներին
Ֆինանսների նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է «Ծրագիր արդյունքի դիմաց» գործիքի կիրառմամբ նոր ծրագիրը, հայտնում են Ֆիննախից:
Հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը,  ՀԲ  Ջրային ոլորտի ղեկավար (Եվրոպա և Կենտրոնական Ասիա) Ուինսթոն Յուն, ՀԲ ծրագրային թիմի ղեկավար Ռանու Սինհան, ինչպես նաև երկու կողմերի այլ ներկայացուցիչներ:
Քննարկման առանցքային թեման ջրային ոլորտում «Ծրագիր արդյունքի դիմաց» գործիքի կիրառմամբ նոր ծրագրի նախապատրաստումն էր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հիշյալ ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև նախատեսվող ծրագրի հնարավոր ուղղությունները։