Դոնալդ Թրամփը ձերբակալվել է

Դոնալդ Թրամփը ձերբակալվել է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է ստորին Մանհեթենի  դատախազություն, որտեղ  ձերբակալվել է, և գտնվում է ոստիկանական կալանքի տակ՝ մինչև առաջիկա դատավարությունը, հայտնում է CNN-ը։

Սպասվում է, որ ձերբակալության շրջանակներում՝ Թրամփի մատնահետքը կվերցնեն, թեև դեռ պարզ չէ, արդյո՞ք ֆոտոնույնականացում  էլ կարվի: Այնուհետև նրան կուղեկցեն դատարանի դահլիճ, որտեղ նրան մեղադրանք կներկայացվի. ակնկալվում է, որ դա արագ և սովորական գործ կլինի, սակայն  ԱՄՆ պատմության  մեջ սա սյուրռեալիստական և պատմական  դրվագ է:

Սպասվում է, որ Թրամփը ձերբակալությունից հետո ձեռնաշղթա չի կրի, քանի որ գտնվելու է իրավապահ մարմինների մշտական  հսկողության ներքո։

Աղբյուր՝ news.am