Դոնալդ Թրամփը Նյու Յորքի դատարանի առաջ կանգնեց

Դոնալդ Թրամփը  Նյու Յորքի դատարանի առաջ կանգնեց

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի դատարանի առաջ է կանգնել  ​​ իշխանություններին հանձնվելուց հետո, հայտնում է CNN-ը։

Սպասվում է, որ նա իրեն մեղավոր չի ճանաչի, և կլինի պատմության մեջ առաջին նախկին նախագահը, որին քրեական մեղադրանք է  ներկայացվել:

Մեղադրական եզրակացության հրապարակումը նախատեսվում է  երեքշաբթի օրը, որը թույլ կտա ծանոթանալ  մեղադրանքների  առաջին  հրապարակային մանրամասներին: CNN-ը հայտնել է, որ Թրամփին կներկայացվի բիզնես խարդախության  հետ կապված  ավելի քան  30  մեղադրանք՝ 2016 թվականին պոռնոդերասանուհուն վճարված գումարների  գործի քննության շրջանակներում:

Երկուշաբթի երեկոյան դատավորը որոշում է կայացրել, որ լրատվամիջոցներին թույլ չի տրվի հեռարձակել դատավարությունը, սակայն հինգ լուսանկարիչների թույլ կտան լուսանկարել:

Թրամփի փաստաբանական թիմը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահը մտադիր է վիճարկել մեղադրանքները: Դրանց ներկայացումից հետո Թրամփը   պետք է վերադառնա Ֆլորիդա, և հայտարարությամբ հանդես գա Մար-ա-Լագոյում:

Աղբյուր՝ news.am