Ճապոնիայում ոսկու գինը կրկին թարմացրել է պատմական առավելագույնը

Ճապոնիայում ոսկու գինը կրկին թարմացրել է պատմական առավելագույնը

Ճապոնիայում ոսկու գինը կրկին թարմացնում է իր պատմական առավելագույնը՝ այս ակտիվի նկատմամբ ներդրողների հետաքրքրության աճի ֆոնին։ Այս մասին են վկայում չորեքշաբթի թրեյդերների և առևտրի տվյալները, փոխանցում է ТАСС-ը:

Երկրի թանկարժեք մետաղների խոշորագույն արտադրողներից և վաճառողներից մեկը՝ Tanaka Kikinzoku ընկերությունը, չորեքշաբթի 1 գրամ ոսկու մանրածախ գինը սահմանել է 9443 իեն (71,74 դոլար): Վերջին անգամ պատմական առավելագույնը թարմացվել է մարտի 31-ին։ Մինչդեռ Տոկիոյի ապրանքային բորսայում ոսկու ֆյուչերսների գինն այսօր կազմում է մոտ 8527 իեն (64,78 դոլար):

Միևնույն ժամանակ, Տոկիոյի ֆոնդային բորսայում առևտուրը բացվել ինդեքսների նվազմամբ՝ Նյու Յորքի անկման և ԱՄՆ տնտեսության դանդաղման վերաբերյալ ներդրողների մտավախությունների հետևանքով: Nikkei ինդեքսը, որն արտացոլում է երկրի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի գների տատանումները, կորցրել է 1,32%՝ իջնելով 27912 կետի նշագծին։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը թուլացել է 0,79%-ով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 131,54-131,55 իենի նշագծի։