JPMorgan-ի ղեկավար. ԱՄՆ-ում բանկային ճգնաժամը դեռ չի ավարտվել

JPMorgan-ի ղեկավար. ԱՄՆ-ում բանկային ճգնաժամը դեռ չի ավարտվել

ԱՄՆ-ում բանկային ճգնաժամը շարունակվում է, և դրա հետևանքները կզգացվեն տարիներ շարունակ, հայտարարել է JPMorgan-ի ղեկավարը։

«Ներկայիս ճգնաժամը դեռ չի ավարտվել, և նույնիսկ երբ այն վերանա, դրա հետևանքները տարիներ շարունակ կզգացվեն», - գրել է Ջեյմի Դայմոնը բաժնետերերին ուղղված իր ամենամյա ուղերձում, հայտնում է Atameken Business-ը։

Ռիսկերը, որոնք հանգեցրին ընթացիկ ճգնաժամին, թաքնված էին պարզ տեսադաշտում, գրել է Դայմոնը՝ նկատի ունենալով տոկոսադրույքների ազդեցությունը և չապահովագրված ավանդների մակարդակը Silicon Valley Bank-ում: Այնուամենայնիվ, նա առանձնապես նմանություն չի տեսնում 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ։