Twitter-ի տարբերանշանը փոխվել է DOGE-ի. Կրիպտոարժույթի փոխարժեքն աճել է 30%-ով

Twitter-ի տարբերանշանը փոխվել է DOGE-ի. Կրիպտոարժույթի փոխարժեքն աճել է 30%-ով

Օգտատերերը նկատել են, որ Twitter-ն այժմ փոխարինել է իր սեփական լոգոն Dogecoin մեմ կրիպտոարժույթի տարբերանշանով։ Այս փոփոխությունն անշուշտ կանխատեսելի արդյունքներ ունի:

Dogecoin-ը (DOGE) աճել է ավելի քան 35%-ով, երբ Twitter-ի բոլորին ծանոթ կապույտ թռչունը փոխարինվեց շանով, գրում է Coindesk-ը։ Այսպիսով, DOGE-ն 0,077 դոլարից բարձրացել է մինչև 0,1046 դոլար:

Սա առաջին դեպքը չէ, երբ Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը ազդել է մեմ կրիպտոարժույթի փոխարժեքի վրա։ Օրինակ՝ 2021թ. փետրվարին նրա մեկ բառից կազմված «Doge» թվիթից հետո արժույթի գինը բարձրացավ գրեթե 50%-ով։

Իլոն Մասկը մեկնաբանել է այս փոփոխությունը: Նրա խոսքով, ինքը կատարել է Chairman մականունով օգտատերերից մեկին տված խոստումը: Այս անձի հետ Մասկը նամակագրության մեջ է եղել 2022թ. մարտին, և նա խորհուրդ է տվել ձեռք բերել Twitter-ը։ Նա նաև Մասկին խորհուրդ է տվել սոցցանցի ձեռքբերումից հետո լոգոտիպը թռչնից փոխել շան։

Իր խոսքերը հաստատելու համար Մասկը թվիթին կցել է Chairman-ի հետ նամակագրության սքրինշոթը։ «Ինչպես խոստացել էի», – մակագրել է Մասկը սքրինշոթը։

Աղբյուր՝ b24.am