Բայդենի քաղաքականության պատճառով դոլարը կարող է դադարել լինել համաշխարհային արժույթ. Թրամփ

Բայդենի քաղաքականության պատճառով դոլարը կարող է դադարել լինել համաշխարհային արժույթ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականության պատճառով դոլարը կարող է շուտով դադարել լինել աշխարհում թիվ մեկ արժույթը։ Նման կարծիք է հայտնել Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը, փոխանցում է ТАСС-ը:

 «Չինաստանը փորձում է դուրս մղել ԱՄՆ դոլարը՝ որպես աշխարհի թիվ մեկ արժույթ: Անհավանական էր երեք տարի առաջ: Եթե դա տեղի ունենա, և Բայդենի գլխավորությամբ, հավանաբար, դա կլինի, դա մեր երկրի պատմության ամենամեծ պարտությունը կդառնա: Մենք կդառնանք երկրորդ կարգի [երկիր]», - գրել է նա հինգշաբթի իր Truth Social սոցցանցում: