Սևանում ամփոփել են գարնան առաջին ամսվա և ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի վիճակագրությունը

Սևանում ամփոփել են գարնան առաջին ամսվա և ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի վիճակագրությունը
Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են գարնան առաջին ամսվա և ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի վիճակագրությունը: Այս մասին հայտնում են համայնքապետարանից:
Սևանի համայնքապետարանը համագործակցում է «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հետ և տվյալներ է ստանում նաև բժշկական կենտրոնում ծնված և ծննդյան վկայական ստացած նորածինների թվային տվյալների վերաբերյալ:
Համաձայն ստացված ամփոփագրերի` այս տարվա մարտ ամսին Սևան համայնքում կատարվել է ծննդյան 41 գրանցում, որից Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում` 19, «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ում` 22: Գրանցված 41 ծննդից 28-ը տղա են, 13-ը` աղջիկ:
Սևան քաղաքում մարտ ամսին գրանցվել է 21 ծնունդ, Լճաշեն բնակավայրում՝ 6, Դդմաշեն բնակավայրում՝ 1, Ծովագյուղ բնակավայրում՝ 6, Վարսեր բնակավայրում` 2, Զովաբեր բնակավայրում` 4, Գեղամավան բնակավայրում` 1 ծնունդ։
Մարտ ամսին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում գրանցվել է 12 ամուսնություն, 3 ամուսնալուծություն, տրվել է հայրության որոշման 10 ակտ, 25 կրկնօրինակ, 21 տեղեկանք, կատարվել է ուղղման, փոփոխության 11 գործ, թվայնացվել է 119 ակտ, հարցումների, հաղորդումների թիվը 49 է, փոխման ակտի գրանցման դիմումների թիվը` 2։
2023թ.-ի մարտ ամսին գրանցվել 38 մահ:
Մարտ ամսվա ընթացքում հիշյալ գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 345000 դրամ տուրք:
2023թվականի 1-ին եռամսյակի վիճակագրությունն այսպիսին է`
Ծննդյան ակտի գրանցում` 92 /Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոն, «Սևանի ԲԿ» ՓԲԸ` փետրվար, մարտ ամիսներ/.
Ամուսնության ակտի գրանցում` 43, ամուսնալուծության ակտի գրանցում` 10, հայրության որոշման ակտի գրանցում` 26, ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի տրամադրում` 84, տեղեկանքի տրամադրում` 80, գրանցումներ, ուղղումներ, փոփոխություններ` 27, թվայնացման ակտեր` 315, հարցումներ, հաղորդումներ 139, փոխման ակտի գրանցում` 3, մահվան ակտի գրանցում` 101:
Հունվար-մարտ ամիսների ընթացքում հիշյալ գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 1.015.000 դրամ տուրք:
Հիշեցնենք, որ ծննդյան, մահվան և ամուսնության ակտի գրանցման համար պետական տուրք չի գանձվում: