Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի մատակարարումների գները դեպի Ասիա

Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի մատակարարումների գները դեպի Ասիա

Սաուդյան Արաբիայի «Saudi Aramco» ազգային նավթային ընկերությունը բարձրացրել է Ասիայի գնորդների համար մայիսին նավթի մատակարարումների գները ՝ արդյունահանումը կրճատելու «ՕՊԵԿ+»-ի (Նավթ արտադրող երկրների կազմակերպություն)  որոշումից հետո:

Այս մասին  հայտնել է Bloomberg գործակալությունը։

Ըստ աղբյուրի ՝ գների բարձրացումն ազդել է ասիական շուկա մատակարարվող նավթի բոլոր տեսակների վրա։ Մասնավորապես, «Arab Light» տեսակի գինը կբարձրանա 0.3 դոլարով ՝ ապրիլյան մատակարարումների ընթացիկ գների համեմատ։ Այն մեկ բարելի դիմաց 2.8 դոլարով բարձր կլինի «Oman/Dubai»-ի արժեքից։

Գործակալությունը հայտնում է, որ «ՕՊԵԿ+»- ի որոշումից առաջ շուկաներն ակնկալում էին «Arab Light» տեսակի նավթի գների 0.43 դոլարով նվազում:

Աղբյուր՝ b24.am