1,15 մլրդ դրամ պարեկների համար մեքենաներ ու սարքավորումներ գնելու համար. Կառավարության որոշումը

1,15 մլրդ դրամ պարեկների համար մեքենաներ ու սարքավորումներ գնելու համար. Կառավարության որոշումը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում ՀՀ ոստիկանության Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում պարեկային ծառայության գործունեությունը իրականացնելու նպատակով պահուստային ֆոնդից հատկացրեց 1մլրդ 153 մլն դրամ:  Այն կուղղվի անհրաժեշտ այլ մեքենաների և  սարքավորումների ձեռք բերմանը և ոստիկանության  ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավմանը։

Նախագծի հիմնավոման մեջ ասվում է. «Սույն որոշման 5-րդ հավելվածով սահմանվող ապրանքները (գնման առարկաների), աշխատանքների և ծառայությունները առաջարկվում է ձեռք բերել ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա 1158 ծախսային ծրագրով, ի հաշիվ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի.

«ՀՀ Ոստիկանության կարիքի բավարարում» 31001 միջոցառման՝

«Շենքերի, շինությունների շինարարություն» 5112 հոդվածին ուղղել 1003.4 մլն. դրամ

«Այլ մեքենաներ և սարքվորումներ» 5129 հոդվածին ուղղել 150.2 մլն. դրամ»:

Աղբյուր՝ news.am