«Իրավունք». Երեւանի քաղաքապետի «չընտրությունից» հետո ինտրիգը չի ավարտվում. ամռանը ստիպված են լինելու արձակել ավագանին

«Իրավունք». Երեւանի քաղաքապետի «չընտրությունից» հետո ինտրիգը չի ավարտվում. ամռանը ստիպված են լինելու արձակել ավագանին

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանին քաղաքապետի արտահերթ ընտրության օր է սահմանել ապրիլի11-ը: Սակայն ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել` հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել:

Բայց, արի ու տես, որ քաղաքապետի ընտրության ինտրիգը սրանով չի ավարտվում, քաղաքական կուլիսներում շրջանառվում են խոսակցություններ, որ ՔՊ-ականները էլի իրենց օրենքից վեր են դասել, բայց մինչեւ սեպտեմբեր ընտրությունները ձգել չեն կարող: Հետեւապես, եթե ոչ հիմա, ապա ամռան ամիսներին ստիպված են լինելու արձակել ավագանին ու գնալ ընտրության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում