Toyota-ն մինչև 2026 թվականը կմշակի էլեկտրական մեքենաների 10 նոր մոդել

Toyota-ն մինչև 2026 թվականը կմշակի էլեկտրական մեքենաների 10 նոր մոդել

 Ճապոնական առաջատար ավտոմոբիլային Toyota Motor կոնցեռնը մտադիր է մինչև 2026 թվականը մշակել էլեկտրական մեքենաների 10 նոր մոդել։ Այս մասին ուրբաթ Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ավտոարտադրողի փոխնախագահ Հիրոկի Նակաջիման։

 «Մենք ակնկալում ենք, որ մինչև 2026 թվականը կմշակենք էլեկտրական մեքենաների 10 նոր մոդելներ։ Այդ մեքենաների վաճառքի ծավալը կկազմի տարեկան 1,5 միլիոն վաճառված միավոր»,- հայտարարել է փոխնախագահը։

 Ավելի վաղ ավտոարտադրողը ներկայացրել էր մինչև 2026 թվականը հաջորդ սերնդի էլեկտրական մեքենա մշակելու պլաններ: Բացի այդ, Toyota-ն նպատակ է դրել մինչև 2030 թվականը Եվրոպայում վաճառել միայն էլեկտրական և հիբրիդային մեքենաներ։ Չինաստանում ցանկանում է նման ցուցանիշների հասնել մինչեւ 2035 թվականը։