Օտարերկյա ներդրողների հաշվին կատարվող շինարարությունը նվազել է․ ի՞նչ միջոցներով է աճում շինարարությունը Հայաստանում

Օտարերկյա ներդրողների հաշվին կատարվող շինարարությունը նվազել է․ ի՞նչ միջոցներով է աճում շինարարությունը Հայաստանում

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարությունն աճել է 13,2 %-ով՝ կազմելով 37,6 մլրդ դրամ։ Այս մասին վկայում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Շինարարության կեսից ավելին՝ շուրջ 55 %-ը, կատարվել է կազմակերպությունների միջոցով, որն արժեցել է ընդհանուր առմամբ 20,9 մլրդ դրամ։ Աճը կազմել է 9,3 %:

25 %-ը բնակչության միջոցների հաշվին է՝ 9 մլրդ 663 մլն դրամ։

13,3 %-ը՝ պետական միջոցների հաշվին է՝ 5 մլրդ դրամ, սակայն նախորդ տարվա նույն ամսիների համեմատ պետական միջոցների հաշվին կատարվող շինարարությունը նվազել է 1,3 %-ով։

4,9 %-ը միջազգային վարկերի հաշվին են։ Մասնավորապես՝ գրեթե քառապատկվել է Ասիական զարգացման բանկի միջոցներով կատարվող շինարարությունը, իսկ Համաշխարհային բանկինն ավելացել շուրջ 42 %-ով։ Ընդհանուր առմամբ՝ միջազգային վարկերի միջոցներով կատարվել է 1 մլրդ 855 մլն դրամի շինարարություն։

4,6 %-ը համայնքային միջոցների հաշվին է կատարվել՝ շուրջ 3,8 անգամ աճ գրանցելով։ Այն կազմել է 1 մլրդ 725 մլն դրամ։

Օտարերկրյա ներդողների հաշվին կատարված շինարարությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21,2 %-ով։ Այն ընդհանուր շինարարության 2,2 %-ն է եղել` կազմելով 826,8 մլն դրամ։

Աղբյուր՝ banksnews.am