Հարավկորեական Samsung Electronics-ի շահույթը հունվար-մարտին ընկել է գրեթե 96%-ով

Հարավկորեական Samsung Electronics-ի շահույթը հունվար-մարտին ընկել է գրեթե 96%-ով

Էլեկտրոնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics-ի գործառնական շահույթը 2023 թվականի առաջին եռամսյակում (հունվար-մարտ), ըստ նախնական տվյալների, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 95,7%-ով։ Այս մասին իր կայքում հրապարակել է ընկերության մամուլի ծառայությունը։

«Կոնսոլիդացված վաճառքները կազմել են 63 տրլն վոն (մոտ 47 միլիարդ դոլար), իսկ գործառնական եկամուտը՝ 0,6 տրիլիոն վոն (454 միլիոն դոլար): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վաճառքները նվազել են 19%-ով, իսկ գործառնական շահույթը՝ 95,75%-ով»,- հայտնել են ընկերությունում։

2022 թվականի չորրորդ եռամսյակի (հոկտեմբեր-դեկտեմբեր) համեմատ վաճառքները նվազել են 10,59%-ով, գործառնական շահույթը նվազել է 86%-ով։

Հունվարի առաջին կեսին Samsung Electronics-ը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, կորպորացիայի գործառնական շահույթը 2022 թվականի չորրորդ եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել էր 69%-ով։