Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է

2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 450 հազար մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն:

Նշվում է, որ սա առավել քան 35 տոկոսով ավել է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

«Այս տարվա մարտ ամսին Հայաստան է այցելել մոտ 160 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա շուրջ 84 հազար հոգու համեմատ։ Սա լավագույն ցուցանիշն է մարտ ամսվա համար։

Զբոսաշրջության այցելությունների քանակով առաջին եռյակը շարունակում են մնալ Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը»,- նշված է հաղորդագրության մեջ։