«Երկիր եմ պահում, նաեւ՝ իմ տունը». ԶՊՄԿ -ի 40 տարվա տրակտորիստ-օպերատոր Վալտեր Համբարձումյան

«Չգիտեի տրակտորը ինչ բան է։ 26 տարեկանում եկա կոմբինատ՝ էլեկտրիկ աշխատելու համար, որովհետեւ վկայական ունեի, հանքի ինժեներ Մաքսիմ Հակոբյանը հարցրեց՝ կարո՞ղ եմ տրակտոր քշել։ Պատասխանեցի՝ մարդիկ կոսմոս են թռնում-իջնում»,-հիշում է մոտ 40 տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Վալտեր Համբարձումյանը։ 61 տարեկան է, թվարկում ու հաշվում է՝ 6 տրակտոր է փոխել այս տարիներին։ Աշակերտներ է ունեցել՝ այդ թվում եւ որդին։

V2.png (3.33 MB)

Երկրապահ կամավորականների միության անդամ է, մասնակցել է արցախյան 3 գոյամարտերին, վիրավորվել։

Սիրում է աշխատանքը՝ ասում է՝ իր տրակտորի մեջ ավելի շատ է լինում, քան տանը։ Անտրտունջ աշխատում է՝ երկիր է պահում, նաեւ՝ իր տունը․․․

V4.png (17.72 MB)

V3.png (29.74 MB)