Համաշխարհային բանկի կոչն աղքատ երկրների համար

Համաշխարհային բանկի կոչն աղքատ երկրների համար
Համաշխարհային բանկի ղեկավար Դևվիդ Մալպասը հայտարարել է, որ անհրաժեշտ է «ելք փնտրել աշխարհի ամենաաղքատ երկրներին փակուղուց դուրս բերելու համար», գրում է РИА Новости-ն։
Նա ընդգծել է, որ առաջիկա գարնանային նստաշրջանում քննարկման կենտրոնական թեմաներից մեկը լինելու է նման պետությունների պարտքի վերակառուցման լուծումների որոնումը։
«Ես կցանկանայի տեսնել պարտքի փակուղու լուրջ քննարկում», - ասաց Մալպասը:
Նրա խոսքով, ինքը կցանկանար, որ վերակառուցման գործընթացի սկզբում պարտապան երկիրը հայտ ներկայացներ պարտքի սպասարկման պաշտոնական կասեցման մասին:
Համաշխարհային բանկի ղեկավարը հայտարարել է, որ ներկայումս վարկատուներն ամիսներ են ծախսում՝ քննարկելով այն հարցերը, որոնք պետք է նախապես համաձայնեցվեն։
«Մեզ համար կարևոր է առաջընթաց գրանցել. երկրներին անհրաժեշտ է թափանցիկություն, պարտքի կայուն ծանրաբեռնվածություն՝ ներդրումները վերսկսելու համար», - հավելել է Մալպասը: