Bloomberg-ը տեղեկացել է ԱՄՆ-ում բանկային վարկերի 105 մլրդ դոլարով կրճատման մասին

Bloomberg-ը տեղեկացել է ԱՄՆ-ում բանկային վարկերի 105 մլրդ դոլարով կրճատման մասին

ԱՄՆ բանկերի վարկավորումը վերջին երկու շաբաթվա ընթացքում նվազել է 105 մլրդ դոլարով։ Դաշնային պահուստի տվյալներով՝ դա 1973 թվականից ի վեր ամենամեծ անկումն է:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ իրավիճակը կապված է ԱՄՆ բանկային համակարգի ճգնաժամի և տեղական բանկերից քաղաքացիների միջոցների արտահոսքի հետ։

«Առևտրային բանկերի վարկավորումը երկու շաբաթվա ընթացքում կրճատվել է մոտ 105 միլիարդ դոլարով, ինչը Դաշնային պահուստի կողմից գրանցված ամենաբարձր ցուցանիշն է 1973 թվականից սկսած», - հաղորդում է Bloomberg-ը՝ նշելով, որ անցյալ շաբաթ ավելի քան 45 միլիարդ դոլարի կրճատումը հիմնականում պայմանավորված է փոքր բանկերի կողմից վարկերի կրճատմամբ։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ բանկերում ավանդների ծավալը մարտի վերջին շաբաթվա ընթացքում նվազել է 64,7 մլրդ դոլարով։ Այսպիսով, ցուցանիշի անկումը նկատվում է արդեն 10-րդ շաբաթն անընդմեջ։