Անահիտ Մանասյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում

Անահիտ Մանասյանն  ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում

ՀՀ ազգային ժողովը Անահիտ Մանասյանին  ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Փակ գաղտնի քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 69 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել: