Պեկինը հետաքննություն է սկսել մայրցամաքային Չինաստանի նկատմամբ Թայվանի առևտրային սահմանափակումների վերաբերյալ

Չինական իշխանությունները հետաքննություն են սկսել Թայվանի վարչակազմի կողմից մայրցամաքային Չինաստանի ապրանքների առևտրային սահմանափակումներ սահմանելու առնչությամբ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը, փոխանցում է ТАСС-ը:
«Ապրիլի 12-ից առևտրի նախարարությունը որոշել է հետաքննություն սկսել Թայվանի տարածաշրջանի կողմից առևտրային խոչընդոտների ստեղծման առնչությամբ, որը սահմանափակող միջոցներ է կիրառում մայրցամաքային Չինաստանի հետ առևտրի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Չինաստանի առևտրի և տնտեսական վարչությունը սկսում է ուսումնասիրել չինական ապրանքների տեսականին, որոնց ներմուծումը կանխում է Թայբեյը։ Խոսքը, մասնավորապես, առևտրային նոմենկլատուրայի շուրջ 2,5 հազար անուն ապրանքների մասին է, որոնք հիմնականում ներկայացված են գյուղմթերքներով, հանքային հումքով և տեքստիլ արդյունաբերության ապրանքներով։
Հայտարարության համաձայն՝ հետաքննությունը նախատեսվում է իրականացնել մինչև հոկտեմբերի 12-ը, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել մինչև 2024 թվականի հունվարի 12-ը։