Վանաձորի մի հատվածում ու Արարատի որոոշ համայնքներում գազամատակարարումը դադարեցվել է

Վանաձորի մի հատվածում ու Արարատի որոոշ համայնքներում գազամատակարարումը դադարեցվել է
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի մի մասում և Արարատի մարզի որոշ համայնքներում գազամատակարարումը դադարեցվել է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով​, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Ըստ հաղորդագրության` ժամը 11:30-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական, Աղայան, Իսահակյան, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Ժամը 07:10-ից դադարեցվել է Արարատի մարզի Վեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար գյուղերի գազասպառողների գազամատակարարումը։