Վերին Լարսի ռուսական հատվածում բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված

Վերին Լարսի ռուսական հատվածում բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված

Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Նշվում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ:

Աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ: