ՄԱԿ-ը քննարկում է ռուսական բանկերը SWIFT-ին միացնելու հարցը

ՄԱԿ-ը քննարկում է ռուսական բանկերը SWIFT-ին միացնելու հարցը

ՄԱԿ-ը քննարկումներ են անցկացնում ռուսական բանկերը SWIFT համակարգին միացնելու վերաբերյալ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Այն փաստը, որ մի շարք ռուսական ֆինանսական հաստատություններ, եթե ոչ բոլորը, դուրս են SWIFT համակարգից, բարդացնում է իրավիճակը, և մենք քննարկումների մեջ ենք SWIFT-ի ղեկավարների, եվրոպացիների և այլոց հետ այս թեմայով», - ասել է Դյուժարիկը:

Նրա խոսքով, ՄԱԿ-ը փորձում է հավաքել մարդկանց մի խումբ, որոնցից մի քանիսն առևտրային ասոցիացիաների անդամներ են, մասնավոր բիզնեսի, կառավարությունների, Եվրամիության ներկայացուցիչներ, որպեսզի համոզվեն, որ փոխըմբռնման հուշագիրն իրականացվում է: