Կառավարությունը 4,7 մլրդ դրամ կհատկացնի Երևանում 473 վերելակի փոխարինման համար

Կառավարությունը 4,7 մլրդ դրամ կհատկացնի Երևանում 473 վերելակի փոխարինման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում որոշեց մոտ 10 մլրդ դրամ հատկացնել Երևանում հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացմանը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ գլխավոր չափաբաժինը 473 վերելակ փոխելու համար է տրամադրվելու՝ մոտ 4,7 մլրդ դրամ:

«Մի շարք վարչական շրջաններում նոր ճանապարհների կառուցման կամ եղած ճանապարհների միջին նորոգման համար է գումար տրվելու: Նոր Խարբերդ թաղամասում գումար է տրամադրվելու գազատարի, կոյուղատար համակարգերի կառուցման, հանգստյան գոտիների, 5 նախադպրոցական ուսումնական հաստատությունների և 2 պոլիկլինիկաների հիմնանորոգման համար»,- ասաց Գնել Սանոսյանը: