Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը

Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը
Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որն ապրիլի 10-ին Հայաստանի տարածք էր անցել ծառայակցի հետ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 
«Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողների կորելու մասին։ Նույն օրը պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանի տարածքում ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող՝ նշելով, որ նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքներ են իրականացվում։