Կապահովվի Շուռնուխի և Որոտանի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը

Կապահովվի Շուռնուխի և Որոտանի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը

Կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը մինչև 2023 թ. հուլիս ամիսը ներառյալ ապահովելու նպատակով։

2021 թ. փետրվարից մինչև 2022 թ. նոյեմբեր ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։ Ըստ Սյունիքի մարզպետարանի տվյալների՝ ս.թ. մարտի 7-ի դրությամբ աջակցության շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում ծնված երեխա է: