Անցկացվել է արտահանման մեխանիզմներն նվիրված միջոցառում

Անցկացվել է արտահանման մեխանիզմներն նվիրված միջոցառում
Ապրիլի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ներուժի բացահայտման և արտահանման խթանող մեխանիզմների մշակման» ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Ծրագիրը համատեղ համակարգում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
Այն միտված է Հայաստանի արտահանման ներուժի բացահայտմանը և համապատասխան աջակցության մեխանիզմների մշակմանը, որոնք կխրախուսեն աճի ներուժ ունեցող ապրանքների արտահանմանը և կնպաստեն երկրի տնտեսական աճին։ 
Ծրագրի իրականացումը ներառում է մի քանի փուլ՝ ոլորտային ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և համապատասխան պետական աջակցման մեխանիզմների մշակում։