Հարկավոր է հասարակության մեջ ձևավորել ռացիոնալ հանքօգտագործման անհրաժեշտության գաղափար

Հարկավոր է հասարակության մեջ ձևավորել ռացիոնալ հանքօգտագործման անհրաժեշտության գաղափար
«Չաարատ Կապան» ՓԲԸ -ն 2019 թվականից բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։
Արտադրում է ոսկու խտանյութ՝ արծաթի և պղնձի, ցինկի խտանյութ՝ ոսկու և  արծաթի պարունակություններով: 
Հանքի տարեկան արտադրողականությունը կազմում է 600,000 տոննա: 
Ընկերությունն ունի 1001 աշխատակից, իսկ  ընկերությանը ծառայություններ մատուցող գործընկեր կապալառու կազմակերպություններում աշխատում է  500-ից ավելի  մարդ։ 
«Չաարատ Կապան»-ում միջին աշխատավարձը կազմում է  շուրջ 448,000 ՀՀ դրամ։
Վճարված հարկեր և պարտադիր այլ վճարներ՝ 6,128,601,805 ՀՀ դրամ։
Բնապահպանական խնդիրներ
Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործմանը զուգահեռ ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման համար տարբեր նախագծեր է իրականացնում՝ բնապահպանական, արտադրական անվտանգության և միջոցների արդյունավետ օգտագործման տեսանկյունից, ejc.am -ի հետ զրույցում նշեց «Չաարատ Կապան»  ընկերության վարչական տնօրեն  Էդգար  Հովհաննիսյանը։ 
DSC00601.JPG (9.50 MB)Էդգար  Հովհաննիսյան
Ստորգետնյա հանքում գործում է  օդափոխության ժամանակակից համակարգ։ Ներդրված է  նաև փոշենստեցման ցնցուղային համակարգը, ինչպես նաև օգտագործվում են   ջրատար ցիստեռներ։ 
Ընկերության մասնագետների փորձարարական աշխատանքների արդյունքում հաջող փորձ է արձանագրվել՝ ներքին այրման շարժիչով ավտոմեքենան վերափոխվել է  էլեկտրական շարժիչով աշխատող մեքենայի։ Հաշվի առնելով այդ փորձը, ընկերությունը ներկայում ուսումնասիրում է ստորգետնյա հանքում էլեկտրական շարժիչներով տեխնիկա ներդնելու և օգտագործելու հնարավորությունները, ինչը նպաստելու է  արտանետումների նվազեցմանը։ 
5 (1).jpeg (1.05 MB)
«Մենք  այս առումով անընդհատ փնտրտուքների մեջ ենք,  որպեսզի աշխատակիցների համար ստեղծվեն անվտանգ  և  ավելի բարենպաստ պայմաններ։ Բարելավվել է ստորգետնյա կապի համակարգը,  ինչպես նաև ներդրվել է  աշխատակիցների և հանքի տեխնիկաների  տեղորոշման  ծրագիր։ Դա աշխատանքային անվտանգության բարելավմանն ուղղված կարևոր ծրագրերից է, որի միջոցով տեսնում ենք՝  մեր աշխատակիցը տվյալ պահին հանքավայրի, որ մասում է  գտնվում։ Այն օգնում է  պատահարների արձանագրման դեպքում արագ արձագանքել։ Անվտանգությանը միտված մեր աշխատանքներն անընդհատ են և շարունակական», -ասում է նա։
Անդրադառնալով ընկերության կողմից  շահագործվող Գեղանուշի պոչամբարին, մեր զրուցակիցը  նշեց, որ  պոչամբարն աշխատում է ջրի փակ շրջանառու  համակարգով ՝ այսինքն՝ նախագծվել   է այնպես, որպեսզի դեպի շրջակա միջավայր արտանետումները հասցվեն նվազագույնի։ Ի դեպ, Գեղանուշի գետը թունելով առանձնացված  և  շրջանցում է պոչամբարը, ինչը բացառում է գետի աղտոտման հնարավորությունը։ 
Ըստ ընկերության վարչական տնօրենի, պոչամբարն ունի երկու պատվար, այժմ իրականացվում են  պոչամբարի  պատվարի հետագա ամրացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, սակայն ծրագիրը դեռևս չեն սկսել, դրա համար մի շարք փուլեր պետք է իրականացվեն։ Սակայն, դեռևս չսկսած, այդ ծրագրի մասով  քաղհասարակության, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները  բարձրաձայնում էին՝ իբր ընկերությունն իրականացնում է անօրինական գործողություններ, որն, իհարկե, պատկան  մարմինների կողմից չի հաստատվել; 
Հետագա շահագործման ընթացքում Գեղանուշի պոչամբարի պատվարի ամրության հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու համար, կայունությունն ապահովելու ուղղությամբ նախագիծ է մշակվում:  Այդ  աշխատանքներում  ընկերությունը ներգրավել է նաև միջազգային խորհրդատվական «SRK» ընկերությանը: 
Ընդհանրապես, բնապահպանական խնդիրների լուծման, այս ուղղությամբ օրենսդրական դաշտի բարելավման նպատակով՝ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հետ՝ տրամադրելով ունեցած մասնագիտական ներուժը։
Հաշվի առնելով իր անդամների կողմից այս ուղղությամբ բարձրացված խնդիրներն ու դրանց լուծումներին միտված հիմնավոր նկատառումները,  Միությունն արտադրողների անունից հանդես է  եկել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում  փոփոխության  առաջարկով։   Օրինագիծը ԱԺ-ում առաջին ընթերցում է անցել, բանակցությունները, քննարկումները պետական լիազոր մարմինների հետ դեռևս շարունակվում են։
Սոցիալական ծրագրեր
Ընկերության սոցիալական ծրագրերի տարեկան  պլանավորված բյուջեն  150 մլն դրամ է, սակայն ազդակիր համայնքներում  իրականացված ծրագրերը, սովորաբար, գերազանցում են այդ գումարը։ 
«Վերջին տարիների սոցիալական քաղաքականությունն  ուղղված է  ազդակիր համայնքի հետ  համագործակցությունն ակտիվացնելուն։ Հիմնականում ներդրում ենք իրականացնում  կապիտալ ծրագրերում»,-ասում է Էդգար Հովհաննիսյանը։ 
Հիմնովին վերանորոգվել է Կապան քաղաքից Գեղանուշ տանող ճանապարհը,  իրականացվել են ազդակիր համայնքի մանկապարտեզների, մշակութային կենտրոնների, բուժհաստատությունների  վերանորոգման և կահավորման ծրագրեր։ Կապան համայնքի նոր մանկապարտեզը կբացվի սեպտեմբերին,  աշխատանքների ֆինանսավորումն  ամբողջությամբ իրականացվել են «Չաարատ Կապան» ՓԲԸ կողմից։ Սրանք վերջին մեկ տարվա ծրագրերն են, բազմաթիվ և ընդգրկուն են եղել նաև համաճարակով, 44-օրյա պատերազմով  պայմանավորված ծրագրերը։  
 
 
Ոլորտի խնդիրները
Ընկերությունում մտահոգված են դիմորդների շրջանում բնագիտական առարկաներով հետաքրքրվածության տարեցտարի նվազմամբ։ 
Դա առավել նկատելի է ոլորտին առնչվող այնպիսի առանցքային մասնագիտությունների դեպքում  ինչպիսիք են՝ երկրաբանությունը, լեռնային գործն և մետալուրգիան և այլն։ Ներկայումս ընկերությունում զգացվում է երկրաբանների, լեռնային վարպետների, հորատանցողների, լեռնային ինժեներների, մարկշեյդերների,  տեխնիկական աշխատողների  պակաս։ «Այս իմաստով ոչ միայն մեր ընկերությունն, այլև հանրապետությունն ունի խնդիր»,- ասում է «Չաարատ Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Արա Բարսեղյանը։  Պետք է նոր մոտեցումներ որդեգրել, որպեսզի դիմորդները հետաքրքրված, մոտիվացված լինեն այս մասնագիտություններով շարունակելու ուսումը։ Ակնհայտ է․ այստեղ անելիքներ շատ կան։
 
DSC00596.JPG (9.69 MB)Արա Բարսեղյան
«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը վարում է քաղաքականություն, որը նպատակ է հետապնդում ավելի ճանաչելի դարձնել հանքային արդյունաբերության հետ առնչվող մասնագիտությունները։
Օրինակ՝ ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը հանքարդյունաբերության մեջ։ Այդ նպատակով ներդրվել են ժամանակակից համակարգչային ծրագրեր։ Ընկերությունը տարիների ընթացքում աջակցել է աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացմանը։ Այդ նպատակով բազմաթիվ անգամներ իրականացվել են փորձի փոխանակման ծրագրեր, ինչպես Հայաստանում այնպես էլ սահմաններից դուրս, մշտապես կազմակերպվել են սեմինարներ, դասընթացներ։ Այդպիսի աշխատանքի արդյունքում ընկերությունում վերապատրաստված կադրերը վայելում են մեծ պահանջարկ և հեղինակություն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ 
«Ցավով պետք է նշեմ, որ լրատվական միջոցները ողողված են միայն հանքավայրերը՝ եղածները փակելու, իսկ նորերը չբացելու կոչերով։ Այս իմաստով նաև անհրաժեշտություն կա մասնագիտությունների ներկայացումը հանրության լայն շերտերի համար, որոնք կերաշխավորեն ճիշտ աշխատանքի դեպքում հանքարդյունաբերության գրագետ շահագործում։  Չէ՞ որ հասարակությունների զարգացվածությունը մշտապես փոխկապակցված է եղել հանքարդյունաբերության, ռեսուրսների կորզման հետ։ Հարկավոր է հասարակության մեջ ձևավորել ռացիոնալ հանքօգտագործման անհրաժեշտության գաղափարը»,-համոզված է «Չաարատ Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդականը։
Արա Բարսեղյանը նշեց նաև, որ իրենց ընկերությունը հանդիսանում է նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ։ Միությունը հանքարդյունաբերության խնդիրներով և Հայաստանի ապագայով մտահոգված բարեխիղճ ընդերքօգտագործողների կազմակերպություն է, որի նպատակն է հանքարդյունաբերության խնդիրների ներկայացումը պետությանը և պետության հետ համատեղ այդ խնդիրների օպտիմալ լուծումների որոնումը՝ ինչը ևս մեկ ուղի է պետության հետ համագործակցությունն ուժեղացնելու։ Հանքարդյունաբերության մեջ լուծում պահանջող խնդիրները բազմազան են օրենսդրական խնդիրների կարգավորումից մինչև արտադրական խնդիրներ։ Օրինակ՝ վերջին ժամանակահատվածում  Միությունը հանդես է եկել ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի բարելավման բավականին լայնածավալ առաջարկներով, որոնք դեռևս քննարկման փուլում են։
Ոլորտում առկա խնդիրները բազմազան են, և Արա Բարսեղյանի համոզմամբ, դրանց օպտիմալ լուծումները հնարավոր է գտնել համատեղ աշխատանքով։