Nikkei. Apple-ը բանակցություններ է վարում Թաիլանդում MacBook-ներ ստեղծելու համար

Apple ընկերությունը բանակցություններ է վարում մատակարարների հետ Թաիլանդում MacBook նոութբուքերի հնարավոր արտադրության վերաբերյալ՝ որպես Չինաստանից դուրս արտադրական կարողությունների ընդլայնման ռազմավարության մաս: Այս մասին ուրբաթ հայտնել է ճապոնական Nikkei թերթը, փոխանցում է ТАСС-ը:
Բանակցություններում ներգրավված Apple-ի մատակարարներն արդեն արտադրական օբյեկտներ ունեն Թաիլանդում այլ հաճախորդների համար և քննարկում են համակարգիչների համար բաղադրիչներ և մոդուլներ հավաքելու տարբերակներ, ասել են աղբյուրները:
Մատակարարներից որոշներն արդեն Թաիլանդում նոր գործարաններ կառուցելու և աշխատողներ վարձելու գործընթաց են սկսել։
Նշվում է, որ 2023 թվականին Վիետնամում պետք է սկսվի MacBook-ի արտադրությունը։
Երկիրն արդեն Apple-ի ամենամեծ արտադրական կենտրոնն է Չինաստանից դուրս: