Եվրամիությունը պատրաստվում է մտցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։

Եվրամիությունը պատրաստվում է մտցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։

Եվրամիությունը պատրաստվում է մտցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։ Այս մասին հինգշաբթի CNBC հեռուստաընկերության հարցազրույցում ասել է ֆինանսական ծառայությունների, ֆինանսական եւ կապիտալի շուկաների կայունության հարցերի հանձնակատար Մեյրիդ Մակգինեսը։

«Եվրոպան պատժամիջոցների 10 փաթեթ է մտցրել։ Կլինի եւս մեկը»,- Մակգինեսի խոսքերը մեջբերել է CNBC-ի կայքը։

Եվրահանձնակատարը նշել է, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված է լինելու առաջին հերթին սահմանափակիչ միջոցների շրջանցման փորձերի դեմ։

«Անհրաժեշտ է համոզվել, որ նրանք մեր պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն չեն ունենա»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Politico թերթի եվրոպական պարբերականը տեղեկացրել էր, որ Եվրամիությունը 11-րդ փաթեթի քննարկումը կսկսի կաթոլիկական Զատկից հետո, որը նշվել է անցած հանգստյան օրերին։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ավելի վաղ հայտարարել էր, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված է լինելու դրանց շրջանցման տարբեր մեթոդների հակազդմանը։